«Այսօրվա Գիքորը մեզ հայտնի մարդկային տեսակ է, որը մեզ, ցավոք սրտի, շատ է հանդիպում: Տեսահոլովակում մաքսիմալ պարզ ներկայացրել եմ, թե ինչպես է լինում այդ ամենը»,-Asekose.am-ին ասաց «Reincarnation» խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը՝ անդրադառնալով իրենց վերջին՝ «Գիքոր» անվանումով երգի տեսահոլովակին:
Հարցին՝ արդյո՞ք այս պահին այդ երգը ներկայացնելու համար ունեցել է Գիքորի նախատիպեր, Ռոլանդն ասաց, որ դրանք եղել են ու կմնան, քանի որ դա մարդկային տեսակ է:
Ռոլանդի կարծիքով՝ տվյալ թեման միշտ էլ արդիական է.
«Քանի որ «Գիքոր» երգը ռեմեյք տարբերակ է, փորձել ենք ներկայացնել Գիքորի պես ամեն մարդ պետք է իր գործն անի և լավ անի, դա ամենակարևորն է»:
Կարդացեք նաև՝ Հույսն էլ որ չլինի` կգնամ Ռոստովում «կաֆել կխփեմ». Ռոլանդ Գասպարյան
Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան