▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պորոշենկոն Դոնբասը Պուտինին հանձնելու տեղեկությունները ապուշություն է որակել

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող համատեղ միջոցառումները շարունակվում են։ Ապրիլի 10-ի երեկոյան տնտեսագիտական համալսարանի ուսանողները 100-րդ տարելիցին ընդառաջ երկինք բաց թողեցին խորհրդանշական 100 օդապարիկ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
 
«Սա 100-րդ տարելիցի կապակցությամբ մեր կողմից կազմակերպված բազմաբնույթ միջոցառումներից հերթականն է: Այս օդապարիկների միջոցով նախ ցանկանում ենք   ոգեկոչել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև ցույց տալ, որ այսօրվա երիտասարդությունը շարունակելու է բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցերը: Նշեմ նաև, որ միջոցառումները կլինեն շարունակական: Բավականին մասշտաբային միջոցառում է նախատեսվում ապրիլի 15-ին»,- նշեց տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը:
Տնտեսագիտական համալսարանի բակում հավաքվել Էր ավելի քան 100 երիտասարդ, ովքեր էլ օդապարիկները բաց թողեցին երկինք, իսկ երեկոյան քամին էլ դրանք տարածեց ամբողջ Երևանով:

«Դոժդը» հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հերքել է տեղեկություններն այն մասին, թե ինքը ռուսաստանի նախագահին առաջարկել է «վերցնել Դոնբասը»` Ուկրաինայի արևելքը: 

Պորոշենկոն ասել է, որ դա, պարզապես, չի մեկնաբանի և «ապուշություն» է անվանել այդ տեղեկությունը, որը ավելի վաղ տարածել էր Վլադիմիր Պուտինը: 

Հիշեցնենք, Forbes-ի ռուսական ծառայությունը՝քաջատեղյակ աղբյուրներին հղումով գրում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 19-ին Արդյունաբերողների և ձեռնարկատերերի ռուսական միության ղեկավարության հետ փակ հանդիպման շրջանակում պատմել է, թե Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն փետրվարի 11-12-ին Մինսկում կայացած «նորմանդական քառյակի» (Ուկրաինա, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա) բանակցություննների ժամանակ առաջարկել է իրեն վերցնել Դոնբասը։

«Նա ինձ ուղիղ ձևով ասաց. «Վերցրե՛ք Դոնբասը»: Ես նրան պատասխանեցի. «Գժվե՞լ ես , ինչ է: Ինձ Դոնբասը հարկավոր չէ: Եթե այն ձեզ պետք  չէ, հայտարարեք դրա անկախացման  մասին»,-ասել է Պուտինը

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին