▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոշմանել է-2` Սարգսյանն ու Ծառուկյանը քննարկել են նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։

Ըստ Ազատություն ռադիոկայանի՝ նախագահի նստավայրում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր։

Այն, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են, ըստ էության, չհերքեց նաեւ նախագահի խոսնակ Արմեն Արզումյանը։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան նա ասել է, թե նախագահն ամեն օր աշխատանքային բազմաթիվ հանդիպումներ է ունենում, որոնց մասին հաղորդագրություններ չեն տրվում։

Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ  փոխանցել է, թե պաշտոնական որեւէ հանդիպման մասին տեղեկատվության չի տիրապետում։

Հիշեցնենք, որ այսօր լուրեր էին տարածվել այն մասին, որ  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փոշմանել է և իր թեկնածությունը չի առաջադրելու առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նախագահական ընտրություններում մասնակցության իր ձևաչափի մասին ԲՀԿ–ն կհայտարարի եկող շաբաթվա առաջին օրերին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին