ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը «168 ժամ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՍԴ դիմելու` իր կողմից կազմված ձևաթղթի տակ ստորագրած պատգամավորների թիվը 13-ից դեռ չի ավելացել: Մինչդեռ ՍԴ դիմելու համար պետք է 27 պատգամավորի ստորագրություն: Այդ ձևաթղթի տակ ստորագրել են «Ժառանգություն» խմբակցության հինգ անդամները, ՀԱԿ 6 անդամներ, բացառությամբ Ստեփան Դեմիրճյանի և ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը: «Սպասում եմ Ծառուկյանի վերադարձին, որպեսզի ԲՀԿ-ն որոշում կայացնի` միանա՞ այս նախաձեռնությանը, թե՞ ոչ»:
Եթե նկատի ունենանք, որ Փոստանջյանը Ծառուկյանին բնորոշել է` որպես «բետոնախառնիչի սեփականատիրոջ հոգեկերտվածք ունեցող օլիգարխ», նա հազիվ թե կարող է ակնկալել, որ ԲՀԿ-ն միանա իր նախաձեռնությանը: Չնայած «Ժառանգության» քարտուղարն այլ կերպ է մտածում. «Իմ նախաձեռնությունը վերաբերում է հարյուր-հազարավոր ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի վերականգնմանը, և չեմ կարծում, որ այս հարցերը պետք է կապել իրար հետ»:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը հակասահմանադրական է համարում ՀՀ ընտրական օրենսգրքի այն դրույթը, որով արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներն իրավունք չունեն մասնակցելու հայաստանյան համապետական ընտրություններին:
Փոստանջյանը սպասում է Ծառուկյանի վերադարձին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet