▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պումպուլիկների հավաքածու

Գրեթե բոլոր հայկական հեռուստաալիքները փակել է պետք

Ես առավելապես աշխատում եմ քիչ դիտել հայկական հեռուստաալիքներ, բայց թեկուզ մի քանի վայրկյան այդ անորակությունը չպետք է ներխուժի շատերիս տուն: Սկսեմ լուրերից, որ գրեթե ամբողջությամբ բլեֆ են:

Ողջ օրը կեղծ նորություններ են հայտնում: Դե սերիալների ու գովազդների մասին ընդհանրապես խոսք չկա: Ինձ համար այնքան զզվելի են, որ շատ չեմ ցանկանում անդրադառնալ:

Ուղղակի այդ նույն երկար անիմաստ սյուժեները, որոնց մեջ կրակ չկա, միայն լացուկոծ, հիվանդանոց, քաղցկեղով հիվանդներ ու նմանատիպ բաներ: Եվ այդ ամենը մարդիկ պատահաբար տեսնելով կարող են հոգեկան տրավմա ստանալ: Գրեթե բոլոր ալիքներով հայաֆիկացված թուրքական կամ լացակումած երգեր են պրոպագանդում:

Եվ այդ շատ երգիչներ ու դերասաններ կոչվածները, որոնք փողով կամ մեջքով առաջ են գնում, ու իրենց մասին շատ մեծ կարծիքի են լինում, փորձում են թունավորել ազգին իրենց անորակությամբ: Ես չգիտեմ, թե այդ ալիքների տնօրենները ինչ են մտածում ու ինչ իրավունքով են մարդկանց ճաշակը փչացնում:

Պումպուլիկների հավաքածու:

 

Վիգեն Զարգարյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին