ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիների հետ հանդիպմանը հաստատել է, որ մարտին մահացած ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին իրեն նամակ է հղել` խնդրելով հայրենիք վերադառնալու թույլտվություն տալ իրեն:
«Նրանից առաջին նամակը ստացել եմ տարեսկզբին, երևի` փետրվարին: Իսկ եկրորդը` վերջերս` նրա մահից հետո»- ինչպես փոխանցում էBBC-ն, պատմել է ՌԴ նախագահը:
Նրա խոսքով` երկու նամակներն էլ փոխանցել են Բերեզովսկու բիզնեսմեն գործընկերները: Առաջինը փոխանցել է ռուս բիզնեսմեն, երկրորդը` օտարազգի: Առաջին նամակին Պուտինը չի պատասխանել:
«Գրել է, որ ինքը շատ սխալներ է գործել, վնաս է հասցրել, ներողություն է խնդրել և հայրենիք վերադառնալու թույլտվություն»,- ասել է Պուտինը: