▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը Արցախի հարցի վերաբերյալ պայման է դրել Էրդողանի առաջ

Թուրքական Sözçü թերթը մանրամասներ է հրապարակել օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի և ՌԴ-ի նախագահների հանդիպման մասին...Ըստ պարբերականի,ՌԴ նախագահ Վ.Պուտինը Թուրքիայի առջև ՅՈԹ նախապայման է դրել՝Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները լիովին վերականգնելու համար...Այդ յոթ նախապայմաններից մեկը վերաբերվել է Արցախին...Ըստ Sözçü-ի Պուտինը պահանջել է Էրդողանից լինել կառուցողական Արցախի հարցում..."Այդ հարցը կարևոր է նաև մեզ համար ևս...Մենք գիտենք,որ Ադրբեջանի պատճառով այս հարցը Թուրքիայի համար ևս մեծ նշանակություն ունի...Բայց բավական է,արդեն եղեք կառուցողական...Այդ խնդիրը պետք է լուծվի...Իսկ դուք հակառակ մեզ ավելի ենք այն սրում, փոխանակ այն լուծեք...",-շարունակել է Պուտինը...
Մյուս վեց նախապայմանները վերաբերվել են Բաշար Ասադի ապագային,Սիրիայի քրդերին,թուրք-սիրիական սահմանին տիրող իրավիճակին,Թուրքիայի հակառուսական քաղաքականությանը Միջին Ասիայի երկրներում,Հյուսիսային Կովկասում և Ղրիմում...

 

Այսինքն,պաշտոնական Մոսկվան բավական լավ տեղեկացված է Անկարայի կողմից տարվող բացահայտ և բավական վտանգավոր հակառուսական քաղաքականության մասին,որը միտված է ոչ միայն ռուսների,այլև տարածաշրջանի քրիտոնյա երկրների՝այդ թվում Հայաստանի դեմ...

 

Գագիկ Համբարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին