ՌԴ խաղաղապահ զորախումբը պատշաճ կերպով կատարում է իր առաքելությունը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Սոչիում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահը նաև ասել է, որ Սոչիում այսօր կայանալիք եռակողմ գագաթնաժողովի նպատակը ղարաբաղյան կարգավորման շուրջ 2020 և 2021 թվականներին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացումն է։