Ի դեպ, Պուտինի ասուլիսում մի շատ կարևոր դրվագ վրիպեց մեր հանրության ուշադրությունից, մինչդեռ դեռ ամիսներ առաջ, դրանից խոսում էր՝ ով չալարի։ Խոսքը Լևոն Հայրապետյանի ազաատազրկման ու Բաշնեվտի գործի մասին է։
Ի հեճուկս տարբեր դավադրության տեսություններ սիրահարների, ովքեր անգամ հասել էին այն աստիճան մառազմի, որ հայտարարում էին, որ Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ են Հայրապետյանին կալանավորել, Պուտինը հայտարարեց, որ այն գործարքով, որով Բաշնևտը՝ ռեգիոնալ սեփականությունից, Հայրապետյանի միջնորդությամբ, անցել է Մասնավոր սեփականության, պետությանը հասցրել է 2-5 միլիարդ դոլարի վնաս...
Պարզաբանեմ. Լևոն Հայրապետյանի մասնակի ներգրավմամբ, տեղի է ունեցել գործարք, որի արդյունքում, ռուսական պետությունը կորցրել է միլիարդավոր դոլարեր ու դա եղել է գիտակցված։ Սա տնտեսական հանցագործություն է ու ոչ մի քաղաքական մոտիվներ փնտրել պետք չէ։
Կարծում եմ, որ պետք է Պուտինի մորաքույրը լիներ սա արած, որ իրեն պատասխանատվության չենթարկեին, իսկ մնացած դեպքերում, եթեք ազնիվ լինենք, դա հանուն ինչի՞ պետք է հանդուրժեին որ...