▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը ծաղրել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարին

Այսօր Չինաստանի Խանչժոու քաղաքում G20-ի շրջանակներում ՌԴ նախագահ Վ.Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռ.էրդողանի հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը բացահայտ ծաղրել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանին,որը եղել է Թուրքիայի պատվիրակության մեջ...Երբ Էրդողանը Պուտինին էր ներկայացնում իր պատվիրակության անդամներին և հայտարարեց,որ այնտեղ է նաև Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը,ՌԴ նախագանը ծիծաղելով արձագանքեց. "Եթե հետախուզության ղեկավարը այստեղ է,ապա մենք խոսելու բան չունենք...Հավանաբար նա ամեն ինչ զեկուցել է"...
ՌԴ նախագահը Հաքան Ֆիդանին ծաղրելով բացահայտեց այն լուրի իսկությունն,ըստ որի հուլիսի 16-ին Թուրքիայում զինվորականների կողմից պետական հեղաշրջում կազմակերպելու մասին լուրը Էրդողանին տրամադրել են ռուսները,որոնք այդպիսով փրկեցին Թուրքիայի նախագահի կյանքը...Իսկ Պուտինն էլ պահը չկորցրեց՝հեգնեց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանին՝բացահայտելով նրա թույլ աշխատանքը և ՆԱՏՕ-ի իր գործընկերներին,որոնց գաղտնի ծառայությունները ոչ մի տեղեկություն չէին տրամադրել Անկարային սպասվելիք իրադարձությունների մասին,ինչպես նաև ևս մեկ անգամ Էրդողանի երեսին շպրտեց,թե ու՛մ է վերջինս պարտական իր կյանքով...
Հ.Գ.Պուտինի ծաղրը կարող է արագացնել Հաքան Ֆիդանի պաշտոնանկությունը...Երեկ արդեն թուրքական մի քանի ԶԼՄ տեղեկություններ էին տարածում,որ երկրի ներքին գործերի նախարարի գործազուրկ դառնալուց հետո հերթը Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանինն է,որն այդ պաշտոնում է 2010 թ-ի մայիսից...

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին