▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը չի մեկնաբանել Ալիեւի խոսքերը` ԼՂՀ որոշ շրջաններ վերադարձնելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո պատասխանելով հայ լրագրողի հարցին, հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը, իբր, պարտավորվել է ադրբեջանին հանձնել ԼՂՀ որոշ շրջաններ:

«Իմ պարտավորությունների մեջ չի մտնում գործընկերներիս, այդ թվում՝ Ադրբեջանից, Հայաստանից կամ որտեղից էլ որ լինի, ասածները մեկնաբանելը:

Ես կարծում եմ, որ եթե դուք ուզում եք տեղեկություններ ստանալ, ապա պետք է անմիջականորեն դիմեք դրանց հեղինակներին».-ասել է Պուտինը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին