ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ղարաբաղի հարցը։
«Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ մի շարք հեռախոսային շփումների մասին: Այդ շփումները նպատակաուղղված էին մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման և քաղաքական-դիվանագիտական կարգավորման ելքի տարբերակների որոնմանը։ Վերահաստատվել է հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով փոխգործակցության երկուստեք պատրաստակամությունը»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում: