Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի հանդիպման ժամանակ չեն քննարկել ղարաբաղյան կարգավորման հիմնախնդիրը:
«Ղարաբաղյան հակամարտությունը մանրամասն չի քննարկվել։ Երեկ խոսակցությունը տեղի է ունեցել շատ հանգամանալիորեն, երկկողմ հարաբերությունների եւ առեւտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների շուրջ»,- ասել է Պեսկովը: