▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը և Փաշինյանը հանդիպման ժամանակ կքննարկեն իրավիճակը Ղարաբաղի շուրջ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իսկապես չորեքշաբթի հանդիպման ժամանակ կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, բայց որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Այս մասին լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

/filemanager/uploads/2019/10/week-1/putin_pashinyan.jpg

Լրագրողները Կրեմլի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել են հայկական ԶԼՄ-ների այն հրապարակման վրա, որ երկու երկրների ղեկավարները հանդիպման ժամանակ իբր կարող են դիտարկել Հայաստանի սահմանին ռուսաստանյան խաղաղապահների տեղակայման տարբերակները եւ ստորագրել համապատասխան փաստաթուղթ։

«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պեսկովն ի պատասխան տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքի։ «Հասկանալի է, ե՛ւ Ղարաբաղը կքննարկվի, ե՛ւ ռուսաստանցի զինվորականները, որոնք հիմա այնտեղ տեղակայված են, կքննարկվեն, ե՛ւ առհասարակ երկկողմ հարաբերությունները։ Բայց որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»,- ընդգծել է նա։

 

Կարդացեք նաև՝ Փաշինյանն իր հետ Ռուսաստան է տանում 7 թիկնապահ. նրանց թվում է նաև Առաքելյանը՝ ՀՀ ՊՊԾ առաջին բաժնի պետի տեղակալը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին