▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը երբեք հենց այնպես չի լռում ու չի «անհետանում»

Պուտինի «անհետացման», չերևալու, լռելու վերաբերյալ կրքերը հանդարտվե՞ց…Տարբերակները բոլոր քննարկվե՞ց…Իսկ ՌԴ նախագահը երբեք հենց այնպես չի լռում, չի «անհետանում» և նրա այդ անհետացումներից հետո հաստատապես միշտ ինչ-որ բան կատարվում է:

Եթե իրոք լուրջ առողջական կամ «կոսմետիկ» խնդիրներ չի ունեցել, ապա սպասեք «ալյա Ղրիմ»  ինչ-որ մի բանի, ինչ-որ այլ ոչ ստանդարտ վճռի կամ քայլի…Եթե հիշեք, միշտ նման վճիռներից, մեծ ասուլիսներից, հայտարարություններից առաջ Պուտինը թեկուզ կարճատև, բայց լռել է, «անհետացել», խորհել: Նա միշտ լուրջ «թռիչքներից» առաջ կարճատև կամ երկարատև պաուզա է ունենում…

Դե կապրե′նք, կտեսնե′նք…Եթե նման քայլ չեղավ, ապա առողջական խնդիրը հաստատ կա ու կա…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին