▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը երեկ գաղափարական հաղթանակ տարավ Արևմուտքի դեմ

Պուտինը երեկ գաղափարական հաղթանակ տարավ Արևմուտքի դեմ: Ինչպես և սպասելի էր երեկվա` տոնական շքերթը Մոսկվայում առաջ է բերել հայրենասիրական հզորագույն պոռթկում, որի դիմաց այլևս կարելի է ասել անկարելի է որևէ ուժ կամ զորություն ի գործ դնել, և որը կարելի է համեմատել ասենք հենց քառասունհինգի մայիսիննյան հաղթանակի օրվա ապրումների հետ: 

Միջազգային մամուլն անդրադարձել է ինչպես երեկվա շքերթին, այնպես էլ նախագահ Պուտինի ելույթին: Որոշ պարբերականներ նաև օրվա հետ կապված իրենց հաղորդումներում մեջբերել են փոքրիկ ռեպլիկներ հասարակ քաղաքացիների հետ ունեցած զրույցներից, որոնք առհասարակ ցույց են տալիս, որ Ռուսաստանն իր ազգային միասնության ու համերաշխաության վերելքում է:

Ինչ խոսք, նախագահ Պուտինը երեկ լուծեց կարելի է ասել իր երկրի ու ժողովրդի համար գաղափարական առումով ռազմավական կարևորագույն խնդիրներից մեկը և վերստին համախմբեց ոչ միայն ռուս ժողովրդին, այլև բազմամիլիոնանոց նախկին սովետական ժողովրդին իր դրոշի ներքո: Ֆաշիզմի դեմ հաղթանակը այն էլ ներկայիս ուկրաինական դեպքերի ֆոնին,  ցավոք բավական անթաքույց ձևով որպես հովանավոր հանդես է գալիս Արևմուտքը, գաղափարական միավորող համախմբող առանցքը դարձավ երեկվանից սկսած ու եթե մինչ այդ կային որոշ կասկածանքներ երկմտանքներ, ապա երեկվա տոնական հաղթական մթնոլորտը փարատեց ամեն ինչ ու բոլորին բերեց-կանգնեցրեց գաղափարական միասնական մի հարթակի վրա:

Սա վերաբերվում է նաև մեզ հայաստանցիներիս կամ առհասարակ հայերիս: Ի վերջո վեց հարյուր հազար զոհ ու տասնյակ հերոսներ տված ժողովուրդը իր էական ներդրումն ունի Մայիսի ինի լինելիության գործում: Կարճ խոսքով` երեկ Պուտինը գաղափարական հաղթանակ տարավ Արևմուտքի դեմ, իսկ առաջիկա շաբաթվանից այն կվերաճի նաև արդեն քաղաքականի:

Հարություն Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին