▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պուտինը՝ հայերի նախագահ» սկանդալային պաստառի հեղինակի մեկնաբանությունը

ՌԴ Կիսլովոդսկ քաղաքի բնակչուհի և լրագրող Մարիա Լակատուշը հայտնել է, թե ինչու է դեկտեմբերի 19-ին ՌԴ նախագահի տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ պարզել «Պուտինը՝ հայերի նախագահ» գրությամբ պաստառը։

Նա նշել է, որ պաստառը ոչ մի սադրանք կամ քաղաքական ենթատեքստ չի պարունակել: Լակատուշի խոսքով՝ նա պարզապես ցանկացել է գրավել Վլադիմիր Պուտինի ուշադրությունը, որպեսզի կարողանա իր հարցը տալ, սակայն դա նրան չի հաջողվել:
«Ռուսաստանում ապրում է նույնքան հայ, որքան և Հայաստանում: Գտնվելով ՌԴ-ում և պատրաստելով պաստառը՝ ես մտածում էի ռուսաստանաբնակ հայերի մասին, ում համար, ինչպես և բոլոր ռուսաստանցիների համար, Վլադիմիր Պուտինը նախագահ է»,- ասել է Մարիան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին