azatutyun.am-ը գրում է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այսօր ամենամյա ուղերձով հանդես գալով Դաշնային ժողովում, հայտարարեց երկրի տնտեսության ազատականացման մասին։
«Առաջիկա չորս տարիներին Ռուսաստանում չեն բարձրանա հարկերը և երկրորդը՝ պետական մարմինների կողմից ստուգումները կհասցվեն մինիմումի, և սրա համար կստեղծվի հատուկ սոցիալական կառույց», – ասաց Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նշեց, որ հարգում է նախկին Խորհրդային Միության հանրապետությունների ինքնիշխանությունը. – «Չնայած արևմտյան երկրները և առաջին հերթին Միացյալ Նահանգներն ուզում եմ մասնատել Ռուսաստանը Հարավսլավիայի սցենարով, սակայն Ռուսաստանը չի պատրաստվում վերադառնալ սպառազինությունների մրցավազքի քաղաքականությանը և Ռուսաստանը մնում է բաց աշխարհի համար»։
Իր ելույթը Ռուսաստանի նախագահը սկսեց Ղրիմի անեքսիայից՝ «վերամիացումից», ասելով, թե Ղրիմը սրբություն է ռուսաստանցիների համար։
Անդրադառնալով ընդհանրապես Ուկրաինային՝ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը միշտ հարգել է նախկին Խորհրդային Միության հանրապետությունների՝ այդ թվում նաև Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Ավելին, նրա հավաստմամբ, Ռուսաստանը նպաստել է այդ հանրապետությունների ինքնիշխանությանը։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում