▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը հրամանագիր է ստորագրել Ղարաբաղի համար մարդասիրական կենտրոն ստեղծելու մասին

«ՌԻԱ Նովոստին»  հաղորդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին:

Փաստաթղթի տեքստը մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հարցերի լուծմանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը նպաստելու նպատակով ես որոշում եմ կայացնում Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն (այսուհետ` Միջգերատեսչական կենտրոն) ստեղծելու մասին»,- ասված է փաստաթղթում:

Նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին