▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը ջանք չի խնայում Ադրբեջանին ուժեղացնելու, և դրա արդյունքում Հայաստանին ստորացնելու համար

Օգոստոսի 8-ին Բաքվում հանդիպելու են Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ղեկավարները՝ տարածաշրջանային պնդիրներն ու հեռանկարները քննարկելու համար։ Հանդիպումը նախաձեռնել է ՌԴ նախագահը՝ նպատակ ունենալով տնտեսական և առևտրային կամուրջ դառնալ Թուրքիայի և Իրանի միջև։
Սակայն այստեղ խնդիրն այլ է. ինչու այս հանդիպումը չի կայանում Երևանում...
Հայաստանը մեկ գիշերում միացավ ԵՏՄ-ին՝ դադարեցնելով 20 տարի ընթացող եվրոպական ինտեգրման գործընթացը, կորցնելով տեսանելի ապագայում նորմալ պետություն ունենալու հույսն ու հեռանկարը, իսկ դրա դիմաց Պուտինը մտահոգված է Ադրբեջանի տնտեսական խնդիրներով, ջանքեր է գործադրում Իրանական տրանզիտը իրագործել Ադրբեջանի տարածքով։
Այս իրավիճակում տրամաբանական կլիներ, որ Պուտինը մտածեր իր «ռազմավարական դաշնակցի»՝ Հայաստանի տնտեսական վիճակի մասին, սակայն, կարելի է արդեն հաստատապես փաստել, որ Պուտինը՝ իր ամբողջ քաղաքական թիմի հետ միասին, սարսափում է ուժեղ, տնտեսապես զարգացած, կայուն ու ինքնիշխան Հայաստանից, հետևաբար, ջանք չի խնայում Ադրբեջանին ուժեղացնելու, և դրա արդյունքում Հայաստանին ստորացնելու համար։


Ինչպես կասեր դասականը. թքած Հայաստանի վրա...

 

Արթուր Ղազարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին