▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը միացել է «ոչ»-ի ճակատի՞ն

«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների դեմ հակաքարոզչությունը գնում է մի քանի ուղղությամբ, որոնք հիմնականում հայտնի են:

Սական բոլորովին վերջերս հայտնվել են սահմանադրական «ոչ»-ի այլ կարգի քարոզիչներ եւս, որոնք վստահեցնում են, որ Սահմանադրության «ոչ»-ի հարցը արդեն որոշվել է Մոսկվայում եւ որոշվել է հօգուտ գործող սահմանադրության:

Ըստ այդ քարոզիչների՝ իրենք շատ լուրջ աղբյուրներից տեղեկացել են, որ Սերժ Սարգսյանի վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել է նրան տապալել իր իսկ կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին