▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը նախագահներին համոզելու է գործը նոր պատերազմի չհասցնել

Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի իր նստավայրում երկկողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:

Այս առիթով «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն գրում է, որ Ռուսաստանը վաղուց է որպես միջնորդ հանդես գալիս երկու երկրների միջև, որոնց հարաբերություններն ավելի քան 20 տարի շարունակում են լարված մնալ, իսկ վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտությունը ցանկացած պահի կարող է թեժ փուլի անցնել:

Լրատվամիջոցում նաև նշվում է, որ Պուտինը կփորձի համոզել հակառակորդներին գոնե չհասցնել գործը նոր մեծ պատերազմի: Իսկ ինչ վերաբերվում է եռակողմ հանդիպմանը, ապա այն, ըստ պարբերականի, դեռ նախատեսված չէ, բայց ամեն բան կարող է փոխվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին