▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը Նիկոլ Փաշինյանին, ասել է՝ Հադրութի կեսը ձեզ, Շուշին ձեզ, կանգնեցնեմ պատերազմը, Փաշինյանը մերժել է. Բագրատյան

Պուտինը հոկտեմբերի 19-ին Նիկոլին ասել է՝ Հադրութի կեսը ձեզ մնա, Շուշին էլ ձեզ մնա, կանգնեցնեմ: Այդ դեպքում Լաչինն ու Քելբաջարն էլ էր մեզ մնում: Այսինքն, 6 հազար քռ/կմ մեզ էր մնում։ Սակայն նա հայտարարեց, որ ավելի լավ է հանձնի, հելնի ժողովրդին խաբի ասի, որ պարտվել է, քանի որ իրեն դավաճան կասեին, եթե զիջեր։ Այս մասին Սևանում հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

/filemanager/uploads/Putin-nikol.jpg

Բագրատյանի խոսքերով, արդյունքում 6 հազար քռ/կմ-ից մնաց 2-3. «Իր ամեն մի շարժում մի հատ փնթի, մի հատ չնթռլոյի շարժում ա: Ոչ մի բան չի հասկանում, ոչ մի կրթություն չունի»:

Բագրատյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոներ է, քանի որ պաշտոնյաների աշխատավարձերը թողնում է նույնը, սակայն բարձրացնում է պարգևավճարները, միայն անցած տարի 120 միլիոն դոլար են ծախսել դրա համար, այնինչ դա կարելի էր ծախսել 2000 հատ ԱԹՍ գնելու, կամ 10-ական Պանցիր, կամ ՏՕՌ համակարգեր, որոնք կոչնչացնեին, կփակեին հակառակորդի տարածքը. «Իրենք շատ էին, սակայն մենք լեռներում էինք: Մենք 3 հազար տարվա մեջ Հադրութը երբեք չենք տվել թշնամուն: Ով ասես, քանի անգամ եկել է Հադրութի վրա, սակայն չենք տվել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին