▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պուտինը նշել է, որ իր մոտ էլ է մեծ զարմանք առաջացրել, թե ինչու Փաշինյանը չէր համաձայնում փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին»

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.

Կա մի շատ կարևոր հակադրություն նիկոլական տրամաբանության մեջ. Պատերազմի օրերին պնդում էր, թե հաղթում ենք և այդ իսկ պատճառով շարունակում էր ռազմական գործողությունները։ Պատերազմից հետո պարտության պատասխանատվությունը ում վրա ասես, որ չէր բարդում` «վախեցած ՄՈԲ-ի», ոչ բավարար թվով լոյալ գեներալների, դաշտից փախչող սպաների, դժգույն և դժբախտ Շուշիի։

Այսօր մենք պետք է հարցադրում անենք` իսկ ինչու՞ Նիկոլը չէր դադարեցնում ռազական գործողությունները ավելի վաղ։

Այս փաստաթուղթը` զեկույց է` կազմված Գերմանիայի Դաշնային Հանրապետության բարձրաստիճան դիվանագետի հետ հանդիպումից հետո։

Այս զեկույցում ԳԴՀ դիվանագետը պատմում է Պուտինի և Մերկելի զրույցի բովանդակությունը։ Նա նշում է, որ Մերկելի հետ զրույցում Պուտինը այնքան էր զարմացած, թե ինչու է Հայաստանը հրաժարվել հոկտեմբերի 10-ին դադարեցնել պատերազմը, որ նույնիսկ անհնրաժեշտ է համարել պատմել դրա մասին պատմելու կանցլեր Մերկելին։

Պատերազմը դադարեցնելու առաջարկի մերժումից հետո` պատերազմը շարունակվել է ևս 29 օր։ Այսօրինակ փաստաթղթեր նաև ստացել է ԱԳՆ-ն և վարչապետի աշխատակազմը` մի քանի եվրոպական մայրաքաղաքներից։ Այս փաստաթղթերի գոյությունը և բովանդակությունը` բացարձակ գաղտնի է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին