▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը նշել է, թե ինչպես կարելի էր խուսափել Ղարաբաղի պատերազմից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ Ղարաբաղում պատերազմից խուսափել հնարավոր կլիներ, եթե ընդունվեին իրավիճակի կարգավորմանն ուղղված առաջարկները, որոնք մշակվել էին դեռևս 2013 թվականին:

«2013 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ռուսաստանը պայմաններ էր ձևակերպել, որոնց հետ համաձայնել և աջակցում էին Մինսկի խմբի բոլոր մասնակիցները, այդ թվում համանախագահներ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՌԴ ղեկավարն ասել է Россия 24-ի եթերում:

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է դրույթների մասին, որոնք ընկած էին առաջարկների հիմքում՝ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող 5 շրջանների վերադարձ, այնուհետև ևս երկու շրջանների վերադարձ, միջանցքի ստեղծում, որը կմիավորեր Ղարաբաղն ու Հայաստանը, Ղարաբաղի ստաստուս քվոյի ճանաչում՝ չամրապնդելով նրա վերջնական կարգավիճակը, փախստականների վերադարձ երկու կողմից:  

«Իմ կարծիքով՝ դա կլիներ հարցի լուծում: Ցավոք, մենք մի քանի անգամ մոտեցել ենք վերջնական լուծումին… Իմ տեսանկյունից, եթե մեզ դա հաջողվեր, կհաջողվեր պայմանավորվածություն ձեռք բերել, պատերազմ էլ չէր լինի: Եվ ես հիմա դրանում վստահ եմ»,- հայտարարել է Պուտինը:

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին