▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքը

Artsakhpress.am-ը գրում է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը:

Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ` Վիեննայում մայիսի 16-ին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեքստում:

Անդրադարձ է կատարվել նաև ներռուսաստանյան օրակարգային հարցերի:

Պուտինի գլխավորությամբ խորհրդակցությանը մասնակցել են Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին