▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը Ռուսաստանի վերջնական կործանման գլխավոր մեղավորն է լինելու

Պուտինն ու պուտինամոլ հանրությունը Ղրիմի բռնակցումից հետո 7-րդ երկնքում են, ամեն օր «ՄԵԾ ՊՈՒՏԻՆԻ» հաղթարշավի եւ արեւմուտքի պարտության մասին լեգենդենր են պատմում: Հիմա, եթե սառը դատենք, ապա կտեսնենք , որ Պուտինը Ռուսաստանի վերջնական կործանման գլխավոր մեղավորն է լինելու: ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության սահմանները Ռուսաստանին այդքան մոտ չեն եղել որքան Պուտինի օրոք:

Եթե առաջ ԱՄՆ-ը հակաօդային պաշտպնական համակարգերը ցանկանում էր տեղակայել Լեհաստանում, ապա այսօր արդեն բոլոր հնարավորություններն ունի դրանք Մոսկվային ավելի մոտ՝ Վրաստանում, կամ Ուկրաինայում տեղակայելու համար: Եթե նախկինում ամերիկյան ռազմանավերի համար Սեւ ծովը երազանքի ծով էր, ապա ջրային այդ տարածքը շուտով լիովին բաց կլինի է ԱՄՆ ռազմանավերի համար: Մեծ արջին մեծ արագությամբ քշում են դեպի արեւելք, որտեղ երախը բաց սպասում է համաշխարհային մասշտաբի հաջորդ գիշատիչը՝ Չինաստանը:

Մկրտիչ Իսրայելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին