Պուտինը Սիմֆերոպոլի օդանավակայանին շնորհեց Հովհաննես Այվազովսկու անունը:

Համապատասխան հրամանագիրը հարպարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

«Որոշում եմ Հայրենիքի հանդեպ առանձնահատուկ վաստակ ունեցող անձանց անունները շնորհել հետեւյալ օդանավակայաններին՝… Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանին՝ Հ.Կ. Այվազովսկու անունը»,-ասված Է փաստաթղթում: Համապատասխան հրամանագիրն ուժի մեջ Է մտնում դրա ստորագրման օրվանից՝ մայիսի 31-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


