Երեկ համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել գրեթե մեկ տարի առաջ Ռուսաստանի Ժողովրդական Ճակատի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Վլ.Պուտինի հեգնական խոսքն` ուղղված Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին. հիշեցնենք Պուտինը նշել էր, որ ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում և դա կատակ չէ:
Իսկ ստորև ներկայացվող տեսանյութում, որը վեց տարվա վաղեմության է, Վլադիմիր Պուտինը` ՌԴ-ում ապրող հայերի հետ հանդիպման ժամանակ մեջ է բերում Ռուսաստանի ցար Պետրոս Առաջինի խոսքը` հայերին սիրաշահելու և նրանց ՌԴ-ում վերաբնակեցնելու մասին և նշում է, որ 300 տարում Ռուսատսանը կարողաց անել դա:
Մանրամասները` տեսանյութում