▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը շնորհավորել է Քոչարյանին և Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծնունդի առիթով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է օտարերկրյա պետությունների և կառավարությունների ներկա և նախկին ղեկավարներին Սուրբ Ծննդյան և գալիք 2024 թվականի Ամանորի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը, ի թիվս պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարների, շնորհավորել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Հավելենք, որ  Պուտինը շնորհավորել է նաև  իր հայ գործընկեր Վահագն Խաչատուրյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ։ 

Ռուսական պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ բարեկամական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը և բազմակողմ կառուցողական համագործակցությունը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին