▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը վրեժ կլուծի՞ Ուկրաինայի ԱԱԾ-ից` Ղրիմի կամրջի ահաբեկչության համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է անվանել/ Տեսանյութ՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Պուտինը տեղի ունեցածի մասին մեկնաբանություն է տալիս Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հետ հանդիպման ժամանակ։

Երկրի ղեկավարի խոսքով՝ հարձակումն ուղղված է եղել երկրի կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը։ Նրա խոսքով՝ պայթյունի հեղինակներն ու պատվիրատուները Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցներն են։

Տեսանյութում երևում է նաև, թե ինչպես է Բաստրիկինը կատարվածի մեջ մեղադրել ուկրաինական հատուկ ծառայություններին, ինչպես նաև Ռուսաստանի և այլ երկրների որոշ քաղաքացիների։ Նրա խոսքով՝ նրանք օգնել են այս ահաբեկչության նախապատրաստմանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին