▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը խաղադրույք է կատարում Հայկական Սփյուռքի վրա

<<Այսօր ՌԴ նախագահ Վլ. Պուտինը կզբաղվի բացառապես Ուկրաինայով: Նրա խնդիրը փաստացի վերահսկողության հաստատումն է Օդեսսա-Դոնեցկ գոտում և Մերձդնեստրի անկախության ճանաչումը: Եթե հնարավարություն ստողծվի նա ուշադրության կենտրում կպահի նաև հետխոսրհրդային այլ տարածքների խնդիրները և կճանաչի ԼՂ անկախությունը>>,- ասել է ռուս քաղաքագետ Ս. Բելկովսկին ադրբեջանական «Вести.аз»-ին տված հարցազրույցում: Քաղաքագետի խոսքով, ԼՂ անկախության ճանաչումից հետո Ռուսաստանն այնտեղ կուղարկի սահմանափակ թվով ռազմական հավաքակազմ: Բելկովսկու կարծիքով նման քայլերը ոչ միայն Պուտինին հաղթանակ կապահովեն, այլ նաև հարոյւրտոկոսանոց աջակցություն աշխարհի բոլոր հայկական համայնքների կողմից, որն ավելին է քան հաղթանակի զգացմունքային ֆոնը և գործնական մեծ արդյունքներ է ապահովում հատկապես ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում: 
Անկախ այն հանգամանքից, թե ով է ասողը կամ ինչ կալիբրի է Կրեմլյան <<լեզուների>> շարքում, միանշանակ է, որ այս տեսության մեջ կա ճշմարտության հատիկ հատկապես Լեռնային Ղարաբաղի մասով: Այն որ Պուտինն այսօր հստակ պլանավորված կերպով կառուցում է Ռուսական աշխարհ, դա միանշանակ է, որը ոչ այնքան մշակութային-էթնիկ ընդհանրության վրա է կառուցված, որքան քաղաքական, նկատի առնելով ռուսապատկան բոլոր տարածքները` սկսած Ցարական Ռուսաստանի ժամանակներից: Իսկ այդ աշխարոհւմ կարևորվում է հայերի ու Հայկական գործոնի դերը, ինչպես եղել է միշտ` սկսած Ցարական ժամանակներից: Ու այս համատեքստում բնական է, որ Պուտինին անհրաժեշտ է ոչ միայն հայաստանաբնակ հայերի աջակցությունը, որն ունի մոտ ութսուն տոկոսով, այլ նաև սփյուռքահայերի, որոնք ոչ միայն լուրջ մարդկային ռեսուրսներ են, այլ նաև ֆինանսական ռեսուսրներ, քաղաքական ու բիզնես հեղինակություն ունեն. թեկուզ կարելի է այստեղ օրինակ բերել ազգությամբ հայ միլիարդատերերին աշխարհում կամ ազդեցիկ մարդկանց: Միևնույն ժամանակ Պուտինը լավ է հասկանում, ու նույնիսկ արդեն համոզվեց նաև գործնականում քեսաբյան դեպերին ռուսական լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո, որ այդ զգալի աջակցությունը նա կարող է ստանալ միայն այն դեպքում, երբ լուծի հայերի համար համազգային նշանակություն ունեցող հարցերը, որոնք այսօր կարելի է ասել երեքն են` Հայաստանի վիճակի բարելավում, Հայոց Ցեղասպանության ճանաչում և ԼՂ հիմնախնդրի կարգավորում հայանպաստ դիրքերից կամ առավելագույնս այնպիսի դիքերից, որոնք հայերի համար կնկատվեն ձեռնտու: Իսկ այդ դեպքում Բելկովսկու տարբերակը լիովին ձեռնտու է հայերին, կարելի է ասել` Պուտինը կդառնա հայկական դարավոր իղձերից մեկի իրականացնողը: Այնպես որ չի կարելի բացառել այն, որ Պուտինը որոշել է իր քաղաքկաան նկրտումներին հասնել` նաև Հայկական Սփյուռքի վրա խաղադրույք կատարելով:

 

Հարություն Հարությունյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին