ՌԴ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է,որ ՌԴ նախագահ Վ.Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի հետ...Կայքը տեղեկացնում է,որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Պուտինի նախաձեռնությամբ...ՌԴ նախագահը իր ցավակցությունն է հայտնել Էրդողանին չստացված պետական հեղաշրջման ժամանակ զոհվածների կապակցությամբ և ընդգծել է Ռուսաստանի սկզբունքային գիծը՝ պետության կյանքում հակասահմանադրական և բռնության անթույլատրելիության մասին...Պուտինը նաև հույս է հայտնել,որ թուրքական իշխանությունները կապահովեն ռուսաստանցի զբոսաշրջիկների անվտանգությունը...
Երկու նախագահներն էլ հաստատել են մոտալուտ ժամանակում հանդիպել...
Հ.Գ.Ոնց որ թե Թուրքիայում չստացված պետական հեղաշրջման փորձն էլ ավելի է արագացնում ռուս-թուրքական խաթարված հարաբերությունների կարգավորման գործընթացը,որըտաս օր առաջ,ըստ սցենարի,սկսեց Թուրքիայի նախագահը՝իբր ներողություն խնդրելով ՌԴ-ից...Իսկ հուլիսի 16-ին Պուտինի մամլո խոսնակ Դ.Պեսկովն առաջիններից էր,ով հայտնեց,որ Մոսկվան պատրաստ է ընդունել Ռ.Էրդողանին,եթե վերջինս խնդրանքով դիմի Պուտինին...Հիմա էլ Պուտինն է զանգահարում Էրդողանին՝ցավակցելու և աջակցություն հայտնելու համար վերջինիս...
Հերթական ռուս-թուրքական տուրուդմփոցից հետո Մոսկվայի և Անկարայի միջև "մեղրամիսը" սկսված է...Տեսնե՞ս հիմա ում հաշվին են մերձենալու....
Պուտինը զանգել է Էրդողանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet