▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինի այցը ոչ թե տարածաշրջանային բնույթ է կրում, այլ` առանձնահատուկ.Քաղաքագետ

«Ուկրաինայի իրավիճակը մեզ կօգնի այն հարցում, որ այլևս եվրոպացիների կողմից մենք չենք լսի կտրուկ վերջնագրեր ու պահանջներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` հավելելով.

«Եթե Ուկրաինայի հարցը կիսով չափով լուծվի, ապա ՀՀ-ի իրավիճակը միջազգային ասպարեզում կբարելավվի: Նույն արևմտյան երկրները կդադարեցնեն պայմաններ թելադրել մեզ, երկրորդ` ՀՀ-ը կարող է  իր տնտեսությունը զարգացնել ԱՊՀ մյուս երկրների հետ: Երրորդ` միգուցե կառուցվի Իրան-Հայաստան գազամուղը, ինչպես նաև կկարգավորվեն  մեր  տրանսպորտային հարցերն Իրանի  հետ»:

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի սկզբին Հայաստան կայանալիք այցին` քաղաքագետն այն  «առանձնահատուկ» համարեց` շեշտելով. «Պուտինի այցը ոչ թե տարածաշրջանային բնույթ է կրում, այլ առանձնահատուկ այց է, որը կլինի նվիրված ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններին: Այդ ժամանակ ավելի լրջորեն կիմանանք, թե ՌԴ առաջարկությունների մեծ մասը կոնկրետ ինչ է կազմում: Անդրադարձ կլինի նաև սեպտեմբերի 3-ի հայտարարությանը, կլինի նաև ռազմական և ռազմատեխնիկական հարցերին անդրադարձ: Պուտինի այցից առաջ Սերժ Սարգսյանը մեկնում է  Վիլնյուս, դա պատահական չէ »: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին