▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեկտեմբերի 25-ին Ակտաուում կործանված ադրբեջանական ինքնաթիռի դեպքից հետո Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են խոնարհել, զոհվածների անուններով պաստառներ տեղադրել, լուսանկարներ տեղադրել կործանված ինքնաթիռից, որոնց մեջ աչքի է ընկնում մի պաստառ՝ դանակի պատկերով և գրությամբ «ռուսներն ամեն ինչի համար պատասխան են տալու»...
Արդար է...
Դեպքին Ալիևի կողմից լկտի և ցինիկ արձագանքը, թե բա ՌԴ-ն պաշտոնապես պետք է ներողություն խնդրի, փոխհատուցի Ադրբեջանին, զոհվածների և վիրավորների ընտանիքներին և մեղադրանքները, որ Մոսկվան փորձում էր դեպքի առաջին օրերին կոծկել իրականությունը ևս շատ արդար են, քանի որ հենց Պուտինն է երես տվել ադրբեջանցիներին այն աստիճան, որ ոչ միայն Բաքվի բռնապետն է հաթաթաներ տալիս ՌԴ-ին, այլև գործը հասել է նրան, որ Մոսկվայում ադրբերանցիները սպառնում են ռուսներին հաշվեհարդարով...
Սա պուտինալավրովյալ ադրբեջանամետ քաղաքականության արդյունքն է, երբ ադրբեջանցիները ՀՀ օդային տարածքում 2020թ-ի նոյեմբերի 9-ին խոցեցին ռուսական ուղղաթիռը և սպանեցին ռուս օդաչուներին, Մոսկվան ծպտուն չհանեց, ինչպես նաև երբ 2023թ-ի սեպտեմբերին ազերի ասկյարները Արցախում գնդակահարեցին Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատարական կազմից որոշ պաշտոնյաների, Մոսկվան այդ հանցագործությունը փորձեց թաքցնել «հայերին օգնելու ժամանակ ռուս խաղաղապահների զոհվելու» կեղծ և շինծու քողի տակ...
Դե հիմա էլ Մոսկվան ստանում է իր ցանածի բերքը...»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին