▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինի կրկնակի ողբերգությունը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երբ իմացա, որ Եգիպտոսի օդային տարածքում ռուսական ինքնաթիռ է կործանվել՝ դառնալով 224 մարդու մահվան պատճառ, վշտացա: Դա նորմալ մարդու բնական ռեակցիա է ողբերգությանը, մարդկային կորստին ու տառապանքին: Մարդկային ճակատագրերի համար ցավ միգուցե ապրել է նաև Վլադիմիր Պուտինը՝ չնայած դիկտատորներն առաջնորդվում են այլ արժեքներով: Սակայն Պուտինի ողբերգությունն, ընդ որում՝ կրկնակի, գալու էր հետո, որբ պարզվելու էր, որ տեղի ունեցածն ոչ թե վթար է, այլ՝ ահաբեկչություն:

Պաշտոնական Մոսկվան մինչև վերջին պահը ահաբեկչության վարկածը չէր ընդունում, հիմա էլ ստիպված խոստովանում է այդ փաստը՝ անուղղակի հայտարարություններով, Եգիպտոսից իր քաղաքացիներին դուրս հանելով, տուրիզմի եգիպտական ուղղությունը պետականորեն փակելով:

Եթե Պուտինը հրապարակավ ընդունի, որ ռուսական ինքնաթիռը կործանվել է ահաբեկչության հետևանքով, ապա կասկածի տակ է դնում «անպարտելի կայսրության» միֆը, որով նա տարիներ շարունակ «կերակրում» է իր հպատակներին՝ արժանանալով «համազգային հոր» 90%-ոց վարկանիշին:

Սակայն Պուտինի համար ողբերգությունը կրկնակի է, որովհետև ոչ թե ռուսական հատուկ ծառայությունները, այլ «դավադիր Արևմուտքի» համապատասխան մարմինները բացահայտեցին ահաբեկչության վարկածը:

Մի կործանված ինքնաթիռ փուչիկի պես փայթեցնում է «անպարտելի կայսրության» միֆը ու սա ավելի է ցավեցնում Պուտինին, քան 224 անմեղ քաղաքացու կորուստը:

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին