Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին շատ ուրախ տեղեկացրել էր,որ Թուրքիայի բռնապետ Էրդողանը հատուկ ուղերձ է հղել Պուտինին՝ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով,որտեղ կա նաև "ներողություն" բառը...Պեսկովը նաև դիվանագետներին և լրագրողներին հորդորել է շատ զգույշ լինել մեկնաբանությունների մեջ և չվնասել ռուս-թուրքական կարգավորվող հարաբերությունները,քանի որ Մոսկվան ընդունում է Անկարայից հնչած այդ "ներողությունը" Էրդողանի կողմից որպես հարաբերությունների կարգավորման նախապայմանեերից մեկի կատարում,որը նրա դեմ դրել էր ՌԴ նախագահ Վ.Պուտինը,երբ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում թուրքական օդուժը ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ կործանեց ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռը,իսկ թուրք ահաբեկիչներն էլ սպանեցին ինքնաթիռի օդաչուներից մեկին...Մյուս երկու նախապայմաններն էին՝փոխհատուցել ՌԴ-ին և սպանված ռուս օդաչուի ընտանիքին և ռուս օդաչուին սպանած թուրք ահաբեկիչներին պատժելը...Սակայն այս յոթ ամիսների ընթացքում Թուրքիան ընդամենը մեկ անգամ փորձեց այս նախապայմաններից մեկը կատարել՝այս տարվա մարտի վերջին Իզմիրում ձերբակալվեց ռուս օդաչուին սպանած Ալփասլան Չելիքը,որը թուրքական ահաբեկչական "Գորշ գայլեր" կազմակերպության անդամ է և համագործակցում է թուրքական գաղտնի ծառայությունների հետ...Սակայն,երբ պաշտոնական Մոսկվան "անտեսեց" այն և իր հիացմունքը չհայտնեց Անկարայի քայլերից,շատ շուտով ահաբեկիչ Չելիքը կրկին հայտնվեց ազատության մեջ...Սակայն Էրդողանի այսօրվա ուղերձը գոհունակությամբ է ընդունվել Կրեմլում,որի վերաբերյալ "կանխատեսումներ" էր արել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը,որն այսօր լրագրողներին ասել էր,որ շուտով ռուս-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն...Այս հայտարարությունից մի քանի ժամ հետո ելույթ ունեցավ Պեսկովը,որը փորձեց ճնշում գործադրելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա՝ՍՏԵԼ,թե Թուրքիայի նախագահը իբր ներողություն է խնդրել Պուտինից...Այնինչ,ծանոթանալով Էրդողանի ուղերձին կարելի է տեսնել,որ Էրդողանը ընդամենը ներողություն է խնդրել սպանված օդաչուի ընտանիքից...Սպանված օդաչուի ընտանիքը և Պուտինը՝այլ տրամաչաքի և տարբեր "նշանակություն " ունեցող սուբյեկտներ են...Այստեղից հետևություն՝Էրդողանը ոչ մի ներողություն էլ չի խնդրել Ռուսաստանից՝Պուտինից,կատարված ահաբեկչության համար...Էրդողանի ուղերձից նաև կարելի է ենթադրել,որ Թուրքիան մտադիր է միայն փոխհատուցել սպանված օդաչուի ընտանիքին,այնինչ ՌԴ-ն պահանջում է 30 միլիոն դոլլար վճարել նաև կործանված ռազմական ինքնաթիռի դիմաց...Թուրքերը նաև խոստացել են կրկին վերաբացել Չելիքի քրեական գործը,որը մեղադրվում է Մոսկվայի կողմից օդաչու Օլեգ Պեշկովի սպանության մեջ...
Իսկ քիչ առաջ ռուսաստանցի թուրքագետ Վլադիմիր Ավատկովը "Իզվեստիա"-ին մեկնաբանելով Էրդողանի ուղերձը հայտարարել է,որ Էրդողանը ներողություն չի խնդրել ՈՉ մեկից...Նրա ուղերձում տեղ գտած "kusura bakmasınlar" արտահայտությունը այնքան էլ "ներողություն" չէ...Բացի այդ Ավատկովը նաև ասել է,որ այսօր ելույթ ունենալով Թուրքիայի պարլամենտում Էրդողանը հայտարարել է,որ որը ապագայում ևս կհրամայի կործանել այն ինքնաթիռները,որոնք կխախտեն Թուրքիայի օդային սահմանը..."Իզվեստիա"-ին նաև տեղեկացնում է,որ Թուրքիայի նախագահի աշխատակազմում հայտնել են,որ Էրդողանն ընդամենը ցավակցել է ռուս օդաչուի ընտանիքին և ոչ մի ներողություն չի խնդրել...
Այսինքն,ռուս-թուրքական "üzgünüm"՝ "ներողություն "օպերացիան ԲԼԵՖ է,որը կազմակերպվել է Էրդողանի և Պուտինի կողմից...Երկու երկրների ղեկավարներին էլ անհրաժեշտ է շուտափույտ վերականգնել հարաբերությունները...Բայց անել դա այնպես,որ չվնասվի ո՛չ Պուտինի,ո՛չ էլ Էրդողանի ինքնասիրությունը...Այս ուղերձով Պուտինը համոզում է ռուսաստանցիներին,որ Էրդողանը կատարել է իր գլխավոր նախապայմանը և ներողություն է խնդրել ՌԴ-ից,իսկ Էրդողանն էլ Թուրքիայի բնակչությանը ներկայանում է որպես ՈՒԺԵՂ գործիչ,որը չի նվաստանում Մոսկվայի առաջ,բայց լինելով քաղաքակիթ մարդ ներողություն է խնդրում սպանված ռուս օդաչուի ընտանիքից՝ պատճառած ցավի համար...Իսկ մյուս երկու նախապայմանները լուծելի են...
Արդյունքում՝"Եվ գայլերն են կուշտ և ոչխարներն անվնաս"...
Յոթ ամիս "սառը պատերազմական" հարաբերություններից հետո Անկարան և Մոսկվան նախօրոք մշակված ծրագրի համաձայն վերականգնում են իրենց հարաբերությունները և անցնում "մեղրամսային" փուլ,որն իր մեջ մեծ վտանգներ է պարունակելու Հայաստանի և հայ ժողովրդի համար...20-րդ դարի սկզբի ռուս-թուքական սիրավեպը շատ տխուր ավարտ ունեցավ հայ ժողովրդի համար,որի արդյունքում հայերը ոչ միայն կորցրեցին իրենց պատմական Հայրենիքի մեծ մասը,այլև ծնվեց այլանդակ "Ադրբեջան" բրենդով մի երևույթ,որի պտուղները մինչև հիմա քաղում են հայերը,լեզգիները,թալիշները,ավարները,ուտիները,պարսիկները,վրացիները և այլն...
Պուտինի մամլո խոսնակը ստում է. Էրդողանը ընդամենը ներողություն է խնդրել սպանված օդաչուի ընտանիքից..
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet