Որքան ժամանակ առկա լինի ռուսական «ուրույն» եվրասիական ուղին, այնքան ժամանակ Ռուսաստանը չի կարող իրականում ինտեգրվել արևմտյան քաղաքակրթությանը, որովհետև եթե ունես քո «ուրույն» ուղին, ապա ինտեգրվելու մասին խոսք լինել ուղղակի չի կարող: Եվ որպես արդյունք և կամ հակաազդեցություն միշտ լինելու է Արևմուտք-Ռուսաստան հակադրությունն ու նույնիսկ հակամարտությունը: Ժամանակ առ ժամանակ այն կարող է թուլանալ, ինչպես Բ.Ելցինի օրոք, բայց այն վերանալ չի կարող տեսականորեն: Հարցի լուծմանը չի կարող նպաստել նաև սովետիզմի ու կոմունիստական գաղափարախոսության վերացումն ու կապիտալիզմի վերականգնումը Ռուսաստանում, քանի որ դա ընդամենը այն բազիսն է, որ վրա կարող է կառուցվել տարբեր ուղղություններ՝ արևմտյանը, չինականը, ռուսականը և այլն: Պուտինի օրոք ռուսական մտածողության մեջ գերիշխում է արմատական եվրասիականությունը, վաղը այն կարող է մեղմանալ, բայց մնալ գերիշխող: Եվրասիականությունն իր հերթին ոչ Պուտինի և ոչ էլ այլոց «հայտնագործությունն» է՝ այն ռուսական կայսերականության ու պատմության կնիքն է՝ եթե քո պետության կեսը Եվրոպայում է, մյուսը՜ Ասիայում, բնակչության մի մասը՝ թեկուզ գերակշռող, քրիստոնյա, մյուսը՝ մահմեդական, երրորդները բուդդիզմի հետևորդներ են, ապա դու ուզես թե չուզես՝ որդեգրում ես հենց եվրաասիականություն, այլ տարբերակ ուղղակի չկա: Ընդ որում, դա սլավոնաֆիլության վերափոխումն է՝ որքան էլ այն զարմանալի լինի:
Վախթանգ Սիրադեղյան
Պուտինի օրոք ռուսական մտածողության մեջ գերիշխում է արմատական եվրասիականությունը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet