▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինի շրջապատը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անակնկալ փոխել է իր լատինամերկյան շրջագայության գրաֆիկը՝ Կուբայից Արգենտինա գնալու ճանապարհին կարճ հանգրվանելով Նիկարագուայում:
Սա առաջին հայացքից է անակնկալ, որովհետև Պուտինի այս այցաշարը հստակ քաղաքական նպատակներ ունի՝ հատկապես ուկրաինական ճգնաժամի հետևանքով Արևմուտքի հետ հարաբերությունների վատացման համատեքստում:
Ռուսաստանի նախագահը տնտեսությունը ստորադասում է քաղաքականությանը. նա շուրջ 30 միլիարդ դոլարի պարտք է ՙՙջրում՚՚ Կուբային, որովհետև «հոգեհարազատություն» ունի հեղափոխական Ֆիդել Կաստրոյի, նրա եղբոր նկատմամբ:
Նույնը՝ Դանիել Օրտեգան՝ Նիկարագուայի նախագահը, ով պրոսովետական հայացքներ ունի անցած դարի 70-ական թթ-ից ու բացի այդ՝ Ռուսաստանից հետո Նիկարագուան երկրորդ երկիրն էր, որ ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը:
Բրեժնևին, Կաստրոյին Օրտեգային կապում էր նույն գաղափարական հենքն, ինչը կապում է Պուտինին, Կաստրոյին, Օրտեգային: Դա պայքարն է «իմպերիալիստական» Արևմուտքի դեմ....

Սուրեն Սուրենյանց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին