▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինի վարած քաղաքականությունը բոլոր ուղղություններով տանուլ է տվել


Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը Իրանին դուրս բերեցին /ընթացքի մեջ է/ Ռուսաստանի կախվածությունից: Արդեն մոտ մեկ մի տարի է Իրանը Ռուսաստանի չի դիտարկում լուրջ գործըկեր: Արևմուտքի և Սիրիայի միջև վերջին պայմանավորվածությունները թույլ են տալիս ասելու, որ Սիրիան էլ արդեն լուրջ չի ընդունում Ռուսաստանին: Դե այդ թաղերում էլ ուրիշ երկիր էլ չկա ոնց որ, որ կապ ունենա Ռուսաստանի հետ:

Չինաստանը այնտեղ ասեց, որ փող չունի տալու մինչև գազի երեսը չտեսնի,  Ճապոնիան այն գլխից էր միացել սանկցիաներին:
Տակն ի՞նչ մնաց՝ Ուկրաինա:

Այստեղ մի քիչ լուրջ է, բայց ի վերջո, չգիտիմ ինչ կորուստների /ժամանակավոր/ գնով Ուկրաինան էլ դուրս կպրծնի Պուտինի ձեռքից:
Այս ֆոնի վրա Ղասախստանն ու Բելառուսն օր օրի վրա նոր պահանջներ կդնեն Պուտինի առաջ, միչև ինքը կհրաժարվի իրա ապուշ եվրազիական ցնորամտությունից: Դրան զուգահեռ Ռուսաստանի ներսում իր  իսկ ձեռքով ուռճացրած ազգայնամոլական շարժումը դուրս կգա Պուտինի դեմ: Մի խոսքով քաոս, ու հարց է, թէ ինչ կմնա Ռուսաստանից:

Բայց այդ պրոցեսների ընթացքում այդ  չկայացած կայսրիկը կփորձի նորից ինքնահաստատվել, այսս անգամ Վրաստանի հաշվին: Ու այ այստեղ մենք կընկնենք կրակը, որովհետև կփորձի մեզ կռվացնել վրացիքի հետ Ախլքալակի հայերի միջոցով:

Մի խոսքով, ինչքան հեռու Ռուսաստանից, այնքան ապահով:

Արա Ներսիսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին