▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինի վարկանիշն իր երկրում աննախադեպ աճ գրանցեց

Պուտինը ծննդյան օրվա համար հանգիստ էր վերցրել և մեկնել տայգայի խորքերը, նա որոշել էր ծնունդն անցկացնել տայգայում:

«Պուտինի վկաներից » չեմ, պուտինամոլ չեմ, նույնիսկ ընդհակառակը, բայց նրա այդ քայլը յուրահատուկ, հետաքրքիր, մտածված, ճիշտ, հեռատես, խելացի և ժամանակավրեպ որոշում էր: Այս արարքը նաև ապտակ էր պատժամիջոցներ իրականացնող երկրների ղեկավարներին, նաև օրինակ ռուս պաշտոնյաներին, մեծահարուստներին՝ բոլորին….Առայժմ նրան հաջողվում է լիարժեք աշխատել իր իմիջի, իր հղինակության վրա, համոզիչ ու աննախադեպ դիրքեր ապահովել բոլոր սոցհարցումներում: Ինչ ուզում եք ասեք՝ բռնակալ է, բռնապետ է ինչ է, ինչ էպիտետ ուզում եք կպցրեք, բայց նրա վարկանիշը իր երկրում աննախադեպ աճ գրանցեց՝ 85 տոկոս վստահության քվե, որը համոզիչ փաստարկ է և մարտահրավեր Արևմուտքին…

ԱՄՆ-ը, Արևմուտքն առհասարակ չհասկացան, որ գործ ունեն Ռուսաստանի, ռուս ժողովրդի հետ, որը նման իրավիճակներում համախմբվելու, միասնական, մեկ բռունցք դառնալու մեծ ունակություն ունի, որ իրենց պատժամիջոցներով ավելի են նպաստում դրան ու ատելությանն ու թշնամանքին իրենց հանդեպ:

Իսկ հետագա զարգացումները ցավոք ավելի անկանխատեսելի, անսպասելի ու վտանգավոր ընթացք կունենան…ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատումը և Ուկրաինական ճգնաժամը լուրջ համաշխարհային թնջուկ է համայն մարդկության համար, որի շուտափույթ լուծումը խիստ կարևոր նշանակություն ունի հենց առաջին հերթին Ուկրաինայի և Ռուսաստանի համար:

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին