▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինին մնում է PR ակցիներ անել, որ վստահ լինեն, որ ցարը դեռ կարող է....

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս պահին ունենք հայ-ադրբեջանական կարգավորման երկու հռչակագիր՝ ամերիկյանը և ռուսականը: Տեքստերում առկա է երկու մեծ տարբերություն: Նախ ամերիկյանում նշված է, որ բոլոր բանակցությունները պետք է ընթանան գրավոր սկզբունքով, մինչդեռ Պուտինը ոչ միայն հրաժարվում է որևէ բան թղթին տալ, այլ նույնիսկ պնդում է, որ իրական բանակցությունները պետք է գաղտնի պահվեն: Սրա հետ մեկտեղ ամերիկյանում Արցախի կարգավիճակի մասին հիշատակում կա, իսկ ռուսականում այն առհասարակ չկա: Ռուսական տարբերակը կրկնում է Ալիևի թեզն առ այն, որ Լեռնային Ղարաբաղ էլ չկա:

Ու եթե ռուսական բանակը չտապալվեր Ուկրաինայում, եթե Եվրոպայում գազի գինը չլիներ ավելի էժան, քան Հայաստանում, եթե ռուսական նավատորմը Սև ծովում չոչնչացվեր, գուցեև Մոսկվան կարողանար պահպանել ներկայությունը Կովկասում բանավոր մուտիլովկեքի հաշվին: Սակայն ներկա դասավորվածության ներքո Պուտինին մնում է միայն սեփական շրջապատին ուղղված փիառ ակցիներ անելը, որ նրանք վստահ լինեն, որ ցարը դեռ կարող է....»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին