▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինն ակտիվացնում է նաև իր քաղաքականության ալյասկյան ուղղությունը

Երբ տեղի ունեցավ Ղրիմի միացումը Ռուսաստանին, շատ-շատերը հումորով նշում էին, որ հերթը Ալյասկայինն է, որը մեկուկես դար առաջ ռուսները վաճառեցին ԱՄՆ-ին: Բայց արի ու տես, որ Ռուսաստանում արված ամեն հումորին պետք է լուրջ վերաբերել:
Այսօր` հոկտեմբերի 18-ին, Ալյասկայում նշվում է, ԱՄՆ-ի ամենամեծ նահանգի միացման 148-րդ ամյակը, որին առաջին անգամ մասնակցում է նաև Ռուսաստանի պաշտոնական պատվիրակությունը. իրոք որ պատմական փաստ: Տոնակատարությունների շարջանակներում վերջին 150 տարում առաջին անգամ Ալյասկայում բարձրացվեց Ռուսաստանի պետական դրոշը: Այստեղ տեղի կունենա նաև հեռուստակամուրջ Ալյասկայի Սիտկա քաղաքի և Սանկտ-Պետերբուրգ և Մոսկվա քաղաքների միջև, որի ընթացքում քննարկվելու են Արվեստների ռուսական կենտրոնի կառուցման և Ալյասկայում Ռուսաստանի գուբերնատորի տան վերականգման հարցերը, որի քանդվել էր հրդեհի պատճառով և որտեղ 148 տարի առաջ ստորագրվել էր Ալյասկայի փոխանցման մասին պայմանագիրը Ցարական Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև:
Կարելի է իհարկե այս ամեն ինչում ոչինչ չտեսնել, բայց Ռուսաստանը պատմականորեն ցույց է տվել, որ իր բոլոր քայլերին պետք լուրջ վերաբերել և դրա մեջ իմաստ տեսնել: Դե իսկ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունն էլ դրա վառ վկայությունն է, որ ոչինչ հենց այնպես չի արվում: Այդ իսկ պատճառով այսօրվա իրադարձությունները վառ վկայությունն են, որ Ալյասկայի հարցում Ռուսաստանը դնում է իր նոր քաղաքականության առաջին սաղմերը:

Հայոց Տուն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին