ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, Վլադիմիր Պուտինն այն անվանել է անընդունելի՝ հավելելով, որ ՌԴ-ը մշտապես ձգտել է կարգավորել հակամարտությունները, այդ թվում՝ ԼՂ, փոխանցում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Մակրոնը հայտնել էր, թե Մոսկվան ցանկություն է հետամտում ապակայունացնել Կովկասը՝ միջամտելով Երևանի և Բաքվի միջև հակամարտությանը։
Պուտինը Փաշինյանին ու Ալիևին հրավիրել է հանդիպման՝ Ռուսաստանում:
Հավելենք, որ Աստանայում ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը: