Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են համակարգել ջանքերը Սիրիայի կարգավորման շուրջ։
Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Սիրիայի ճգնաժամը քննարկելիս ընդգծվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում լարվածության գոտիների թուլացման Հուշագրի պրակտիկ ասպեկտների շուտափույթ կիրառման համաձայնության կարեւորությունը։ Դա թույլ կտա ամրապնդել զինադադարի ռեժիմը, բարձրացնել ժնեւյան եւ Աստանայի ձեւաչափերով միջսիրիական բանակցությունների արդյունավետությունը։ Նախագահները պայմանավորվել են այդ հարցի շուրջ տարբեր մակարդակներում մեծացնել ջանքերի համակարգումը»,-ասվում է հաղորդագրությունում։