ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են սիրիական հարցը:
Կողմերը կարևորել են Հալեպից մարդկանց տարհանման հարցով տարաձայնությունների կարգավորումը:
Բացի այդ, երկու երկրների նախագահները քննարկել են սիրիական քաղաքների բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրման հարցով ջանքերի ակտիվացումն ու ընդգծել Սիրիայի իրավիճակի քաղաքական լուծման անհրաժեշտությունը:
Աղբյուրը նաև հաղորդում է, որ քննարկվել են Ղազախստանում կառավարության և սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հնարավոր հանդիպումը: