▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Առաջարկվել է քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում»,-ասվում է հաղորդագրության մեջ:   

Վլադիմիր Պուտինը կրկին նշել է ռազմական բախումների անհապաղ դադարեցման եւ հակամարտության կարգավորման հարցով քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերսկսման անհրաժեշտությունը:

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր ձեւաչափերով:

Շարունակվել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը: Երկու կողմերը լրջագույն մտահոգություն են հայտնել՝ կապված այն տեղեկությունների հետ, որ Մերձավոր Արեւելքից անօրինական զինված խմբավորումների գրոհայիններ են մասնակցել ռազմական գործողություններին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին