▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինն ստորագրեց ՀՕՊ-ի միավորված համակարգի ստեղծման հայ-ռուսական համաձայնագրի մասին օրենքը

TASS գործակալության հաղորդմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի միջև համաձայնագրի վավերացման մասին օրենքը:

Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրվել Էր Մոսկվայում 2015 թվականի դեկտեմբերի 23-ին: Դրանով նախատեսվում է ստեղծել «հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ՝ որպես ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մաս։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին