▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փողոցային սովորական երթևեկությունը ոմանց վախն է առաջացրել.Վարդան Ղուկասյանի գրասենյակ

Վարդան Ղուկասյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է. «Որոշ ԶԼՄ-ների և էլեկտրոնային կայքերի  կողմից   հետևողականորեն և  նպատակային կերպով  շարունակվում են ստահոդ  տեղեկություններ  տարածվել  Վարդան Ղուկասյանի և նրա  ընտանիքի  մասին:

Տեղեկատվական ագրեսիայի  շարունակական  այս դրսևորումները  կոնկրետ նպատակ  ունեն` բացարձակ ստերի տարածման միջոցով  արատավորել   Վարդան  Ղուկասյանի  անունը, վարկաբեկել նրա ընտանիքը:

Երեկ  երեկոյան համացանցում տարածված   տեսաձայնագրություններում ակնհայտորեն երևում է, որ  Սպարտակ  Ղուկասյանը որևէ կապ ու առնչություն  չունի Բալասանյանի  տան մոտ երթևեկող  մեքենաների հետ: Տեսաձայնագրություններում հստակ երևում է, որ  նշված տարածքում չկա  ոչ մի գործող անձ, առավել ևս `հարձակվողներ, սպառնացողներ, կրակողներ և հայհոյողներ: Դեռ ավելին,  ակնհայտ  երևում է, որ ինչ-որ մեքենաներ ընդամենը  անցնում են  նշված փողոցով: Ստացվում է, որ փողոցային  սովորական ավտոերթևեկությունը ոմանց վախն է առաջացրել:

Բոլորին խորհուրդ ենք տալիս  դիտել  այդ  տեսաձայնագրությունը և  փորձել գտնել կադրերում   Սպարտակ Ղուկասյանին  ու   նրա ընկերներին: Թե ով և ինչու  է փորձում այս ամենը   կապել  Սպարտակ Ղուկասյանի անվան  հետ, այժմ պարզ է դառնում:

Մենք  հայտարարում ենք, որ հետևողականորեն  բացահայտելու ենք և հրապարակայնորեն մերկացնելու ենք  սուտ, կեղծ լուրեր  շրջանառողներին և  նրանց պատվիրատուներին: Բոլոր  օրինական ճանապարհներով   պաշտպանելու ենք մեզ նման  ոտնձգություններից և ոտնձգողներից»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին