Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քաղաքապետարանի ակցիայի մասնակիցներին շնորհակալություն հայտնեց ակցիայի մասնակիցներին` իրենց հորդորին հետևելով նամակը քաղաքապետարանի նամակների բաժին հանձնելու համար, բայց նշեց, որ ակցիայի մասնակիցների մեջ կան սադրիչներ.
«Գևորգ Սաֆարյանը սադրիչ է, նրա գործողությունները մենք արդեն որակվում են ոստիկանության դեմ ուղղված գործողություն»:
Քաղաքացիներից մեկն էլ բարձրախոսով հակադարձեց փոխոստիկանապետին.
«Գևորգ Սաֆարյանը եթե ոստիկանին ասել է պարոն ոստիկան, դա դեռ սադրանք չէ: Նախ պարոն Օսիպյան դուք ի պաշտոնե այս պահին իրավունք չունեք մեկնաբանել այս ամենը, իսկ ես որպես ՀՀ քաղաքացի ունեմ այդ իրավունքը:
5 օր շարունակ առանց իրավական հիմքի ժողովրդի մի զգալի մաս ստիպված ավել գումար է վճարել, որոշ մարդկանց ցանկությամբ, մենք պահանջում ենք միայն , որ որ ՀՀ քաղաքացիների իրավունքները խախտած պաշտոնյաները հեռացվեն աշխատանքից: Մենք ոստիկանության հետ խնդիր չունենք, սակայն Ձեր գործողությունները սադրիչ են դառնում, քանի որ դուք մեզ դրդում եք հանրային կարգ խախտել, ստիպել եք մայթից իջնել հետո էլ մեզ եք ասում սադրիչ:»